Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Ինչու Սերժ Սարգսյանը սրբագրեց «իրեն»

Ինչու Սերժ Սարգսյանը սրբագրեց «իրեն»
12.06.2012 | 01:40

ՀՀԿ ԳՄ վերջին նիստը, որից հետո պետք է նաև քաղխորհրդի նիստ տեղի ունենար, տևել է շատ կարճ: Սերժ Սարգսյանը, ինչպես գիտեք, ներկայացրել էր Տիգրան Սարգսյանին, պատճառաբանել` ինչու նա կրկին վարչապետ նշանակվեց, հետն էլ հավելել էր, թե իդեալական վարչապետներ չեն լինում:
Հետո, նույնքան կարճ տևած քաղխորհրդի նիստի ժամանակ, նա կրկնել է նույն այդ «պրոցեդուրան». ինչո՞ւ նա` վարչապետ, ապա և հավելել` ինչպես չեն լինում իդեալական նախագահներ, այդպես էլ չեն լինում իդեալական վարչապետներ:
Ինչո՞ւ է քաղխորհրդում սրբագրել իր խոսքը Սերժ Սարգսյանը, ՀՀԿ ծերակույտը բազմիմաստ գլուխն է տմբտմբացնում` որ Տիգրան Սարգսյանի չուզողները չուրախանան, ինչը թաքնված ձևով «ծերերը» նկատել էին ԳՄ-ի նիստի ժամանակ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am